English Version



Նպատակներ

 
· Սպասարկել Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում ստեղծված տեխնիկական ցանցը, աջակցել այն դպրոցներին, որոնք հանդիսանում են ծրագրի շահառուները
· «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության և ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ շարունակել բանակցությունները ՀՀ կառավարության հետ 180 դպրոցների համար պետական բյուջեից ֆինանսավորման մեխանիզմների ձևավորման վերաբերյալ
· Անցկացնել ԻՀԿ աշխատակիցների տեխնիկական վերապատրաստումներ, աջակցել ԻՀԿ աշխատակիցներին, ուսուցիչներին, աշակերտներին և համայնքի անդամներին վերապատրաստման, ինչպես նաև կրթական գործընթացում ինտերնետ-համակարգչային տեխնոլոգիաների կիրառման գործում
· Վերահսկել և աջակցություն ցուցաբերել ԻՀԿ աշխատակիցներին դպրոցական ինտերնետային էջերի ստեղծման գործում և, այդպիսով, ընդլայնել հայալեզու ինտերնետային ռեսուրսները
· Իրականացնել «Շարժական ինտերնետ-համակարգչային կենտրոն» նախագծի երրորդ փուլը, ինչը թույլ կտա կապ տրամադրել և փոխկապակցել հաղորդակցման այլ միջոցներից զուրկ համայնքներին
· Տեխնիկապես վերազինել «ՀԴՓԾ» ցանցի բոլոր դպրոցները
· Տեղադրել և շահագործել արբանյակային ինտերնետ կայաններ` ՀՀ տարբեր մարզերում փոխկապակցման տեսակետից առավել դժվար վայրերում ինտերնետային կապ ապահովելու համար
· Զարգացնել և սպասարկել երկլեզու ծրագրային վեբ էջերը (www.projectharmony.am, www.ascp.am, www.hf.am), ծրագրային տվյալների բազան և ադմինիստրատիվ գործիքները
· Սպասարկել և զարգացնել առցանց ծրագրերի ինտերնետային էջերը
· Հաստատել կապ 25 ԻՀԿ-ներում և տրամադրել ինտերնետ կապ «ՀԴՓԾ» ցանցում գտնվող դպրոցներին
· Աջակցություն ցուցաբերել «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպությանը Ծրագրի տեխնիկական ասպեկտներում, ներառյալ ինտերնետային էջի զարգացման, վեբ ֆորումների ստեղծման և տեղակայման, զրույցների համար պլատֆորմների ստեղծման, Ծրագրային հաղորդակցման սերվերների ստեղծման մեջ, ինչպես նաև ցուցաբերել Ծրագրի նպատակներին անհրաժեշտ այլ տիպի տեխնիկական աջակցության
· «ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի» հետ կազմակերպել համատեղ վիդեոկոնֆերանս չորս կենտրոններում
· Անցկացնել ուսուցում ՀՀ կրթության և գիտության նախարարության և մարզային պաշտոնյաների համար վիճակագրական համակարգի օգտագործման վերաբերյալ
· Աշխատել նվիրատու կազմակերպությունների հետ համագործակցության հաստատման ուղղությամբ` ծրագրի կայուն զարգացման և ընդլայնման նպատակով